Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ փաստաբան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի», - ասել է Օրբելյանը։

Փաստաբանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ նախագահության օրոք կառավարության որոշակի օրենքներ վավերացնելու հետ կապված։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, իրավապահները տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ խուզարկություն է սկսվել նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։ Խուզարկություններ են ընթանում նրանց պատկանող ընկերություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում