Գլխավոր Լրահոս

«Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանը՝ իր տան խուզարկության մասին

«Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանը՝ իր տան խուզարկության մասին

Ավարտվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը։ Այն մոտ 7 ժամ է տևել։ Իրավապահ մարմինները Քոչարյանի տանից կրիչներ են առգրավել։

Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն ասել է, որ իր համար անակնկալ չի եղել, երբ առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները իրենց տուն են գնացել։

«Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է։ Այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից. այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելը, սրա մասին խոսելը, բարձրաձայնելը, չընկրկվելը, չնահանջելը, չկզելը - այ այս ամեն ինչի արդյունքն է։ Մենք այս ամեն ինչին պատրաստ ենք, առաջին անգամ չի, ու այս ամեն ինչը շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին, որոնք իրենք ուսումնասիրում են»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Օգոստոսի 24-ին Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Լևոն Քոչարյանը Փաշինյանին մեղադրել էր դատարանների և քննչական մարմինների վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ՝ ասելով, որ երկրի վարչապետը չի կարող խորհրդարանի ամբիոնից որոշել, թե ով պետք է ազատազրկվի կամ զրկվի ունեցվածքից։

«Եթե երկրի վարչապետն ասում է՝ այսինչը պետք է նստի, այսինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի։ Սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը»,- ասել էր Քոչարյանը։

Փաշինյանը պատասխանել էր՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը դարձել միլիոնատեր։ «Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր»,- ասել էր վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ այդ ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։ «Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձնեք Հայաստանի Հանրապետությանը, և այո, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»,- ասել էր նա։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։ Խուզարկություններ են ընթանում նրանց պատկանող ընկերություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում