Գլխավոր Լրահոս

Հայաստանի բուհերն ու ավագ դպրոցները սեպտեմբերից կկիրառեն ԱԲ կրթական գործիքներ․ նախարար

Հայաստանի բուհերն ու ավագ դպրոցները սեպտեմբերից կկիրառեն ԱԲ կրթական գործիքներ․ նախարար

Հայաստանի ավագ դպրոցներն ու բուհերը սեպտեմբերից լայնորեն կկիրառեն արհեստական բանականության կրթական գործիքներ։ Այս մասին օգոստոսի 28-ին՝ ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird-ի հետ համագործակցությամբ կտրամադրվի 50,000 բաժանորդագրություն՝ ուսումնական հաստատությունների համար հասանելի դարձնելով ChatGPT Edu հարթակը։

«Հանրակրթության պարագայում խոսում ենք բացառապես ավագ դասարանների մասին: Կա ChatGPT Edu գործիքակազմը, որը նախատեսված է հենց կրթական գործընթացներին աջակցելու համար»,- ասել է նախարարը։

Նախարարը հայտնել է, որ արհեստական բանականությունը կօպտիմալացնի ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատանքը։ Տնօրենները կկարողանան վերլուծել աշակերտների առաջադիմությունն ու հաճախելիությունը, իսկ ուսուցիչները՝ ավտոմատացնել թեստերի ու պլանների կազմումը՝ խնայված ժամանակն ուղղելով ստեղծագործական գործընթացին։

«Պատկերացրեք, որ դպրոցի տնօրենը, որն էլեկտրոնային մատյանում տեսնում է երեխաների գնահատականներն ու բացակայությունները, արհեստական բանականության միջոցով կկարողանա նաև վերլուծություններ անել՝ հասկանալու խոցելի տեղերն ու այն ուղղությունները, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնի։ Ուսուցիչներն էլ հնարավորություն կունենան ազատել իրենց ժամանակը մեխանիկական աշխատանքից և կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա։ Գործիքակազմը կարող է օգնել թեստերի կազմմանն ու թեմատիկ պլանավորմանը»,- ասել է նախարարը։

Համակարգի անխափան գործարկման համար ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի լայնամասշտաբ վերապատրաստումներ։ Կտրամադրվեն ուղեցույցներ և տեսանյութեր, որպեսզի կրթական համակարգը կարողանա ճիշտ կիրառել նոր տեխնոլոգիաները՝ խուսափելով հնարավոր ռիսկերից և այն ծառայեցնելով կրթության որակի բարձրացմանը։

«Առաջիկայում կտրամադրվեն համապատասխան ուղեցույցներ և տեսանյութեր, որոնք կբարձրացնեն կրթական համակարգում այս գործիքների օգտագործման արդյունավետությունը: Պլանավորել ենք վերապատրաստումների մեծ գործընթաց: Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ: Դա իրողություն է, և միայն գրագետ ու մտածված լուծումներն են, որոնք կկարողանան այդ գործիքակազմը ծառայեցնել հանուն որակյալ կրթության, այլ ոչ թե բերել նոր մարտահրավերներ, որոնց այսօր հանդիպում է կրթական համակարգն ամբողջ աշխարհում»,- ասել է Անդրեասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում