Գլխավոր Լրահոս

Երրորդ դատավորն է հրաժարվել քննել կաթողիկոսի գործը

Երրորդ դատավորն է հրաժարվել քննել կաթողիկոսի գործը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են դատարանից։

Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկել էր Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ (խմբ․ ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու և լուծելու տվյալ գործը)։

Դատավորն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ, թե որտեղ պետք է քննվի գործը:

Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։

Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:

Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:

2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:

Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում