Գլխավոր Լրահոս

Ջերմաստիճանը կնվազի, ապա նորից կբարձրանա 4-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի, ապա նորից կբարձրանա 4-6 աստիճանով

Այս շաբաթ Հայաստանի տարածքում սպասվում է համեմատաբար խաղաղ եղանակ, ինչը պայմանավորված է անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սեպտեմբերի 7-ին՝ հետկեսօրյա ժամերին, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Սեպտեմբերի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և սեպտեմբերի 8-ի ցերեկը երկրի ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով։ Սակայն սեպտեմբերի 10-ից արևադարձային շրջաններից տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ից 12-ն ընկած հատվածում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում