Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:












