Գլխավոր Լրահոս

9,46 մլրդ դրամի թաքցրած շրջանառություն՝ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող բրենդային խանութում․ ՊԵԿ

9,46 մլրդ դրամի թաքցրած շրջանառություն՝  Քոչարյանի ընտանիքի հետ կապվող բրենդային խանութում․ ՊԵԿ

Երևանում գործող թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։ Կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում է, որ խոսքը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող Լա Գալլերիա բրենդային խանութի մասին է։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 մլրդ 460 մլն դրամով պակաս է արտացոլել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1,5 մլրդ դրամը։

«Ընկերությունից ստացվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանվող՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ։

Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանականում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնում են ՊԵԿ-ից։


Օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացրել Քոչարյանների ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում, դրանց մեծ մասը կապարակնքվել են, այդ թվում Լա Գալլերիա բրենդային խանութը։

Օգոստոսի 26-ին կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որտին՝ Սեդրակ Քոչարյանը, օգոստոսի 27-ին երկու ամսով կալանավորվել է նաև Երկրորդ նախագահը։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ քննությամբ տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահության տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։ Քննչական մարմինը հայտնել է նաև կաշառքի, ինչպես նաև գույքերն ու ընկերությունների բաժնեմասերը ընտանիքի անդամների անունով ձևակերպելու ենթադրյալ դեպքերի մասին։

Գլխավոր դատախազությունը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում