Գլխավոր Լրահոս

Խաղողի մթերման վարկերի պայմանները կբարելավվեն և կերկարաձգվեն

Խաղողի մթերման վարկերի պայմանները կբարելավվեն և կերկարաձգվեն

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին հավանության է արժանացրել խաղողի մթերումների վարկերի պայմանները բարելավելու և բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին որոշման նախագիծը։

Որոշման նախագծի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում տնտեսավարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը։

2024 և 2025-ին տրամադրված վարկերի համար ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները. ընդ որում՝ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված ժամկետների փոփոխության հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025-ին տրամադրված վարկերի համար։

Նշված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 6 ամիս լրացուցիչ ժամկետներով և վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում այդ վարկերի շրջանակներում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվում։

Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերին Լարսի սահմանային անցակետում և Վրաստանում հայկական կոնյակների նկատմամբ կիրառվող զննությունների պատճառով բարձրացող տեղափոխման լոգիստիկ ծախսերով ու վաճառքի գներով, նվազող ֆինանսական մուտքերով, ինչպես նաև շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ, որոնց հետևանքով տնտեսավարողները խնդիրներ են ունեցել նոր վարկերի ներգրավման հարցում։

2024-ին ներգրավված վարկերի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 5,5 մլրդ դրամ, իսկ 2025-ինը՝ շուրջ 12 մլրդ դրամ, և եթե բոլոր շահառուներն օգտվեն վարկերի մայր գումարի մարման երկարաձգման հնարավորությունից, պետական բյուջեի լրացուցիչ պարտավորությունը 2025-ի վարկային պորտֆելի հաշվարկով առավելագույնը կկազմի շուրջ 436 մլն դրամ, որը կկատարվի Էկոնոմիկայի նախարարության 2027-ի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում հաշվարկված գումարների սահմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում