Գլխավոր Լրահոս

Առուշ Առուշանյանը Գորիսում ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի հետ դաշինքով

Առուշ Առուշանյանը Գորիսում ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի հետ դաշինքով

Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք է ձևավորելու  այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը: Այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գնացել ենք Գորիսում ընտրությունների համատեքստում կրկնակի լարվածություններ չառաջացնելու տրամաբանությամբ, և այո, այս որոշման հեղինակը գորիսցիներն են առաջին հերթին իրենց քվեարկություններով։ Մենք որոշել ենք այո, գնալ համերաշխության ճանապարհով, ոչ թե ՔՊ-ի կամ Առուշ Առուշանյանի սիրույն, այլ Գորիսի քաղաքացիների սիրույն, ցույց տալով, որ մենք նաև լսում ենք իրենց ձայնը, ինչքան էլ դժվար լինի»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը մանրամասնել է, որ 2021-ի համապետական ընտրություններում Գորիսը քվեարկել է իշխող կուսակցության օգտին, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախապատվությունը տվել է Առուշ Առուշանյանին։ Նրա խոսքով՝ այս հակասությունը, որի հեղինակը հենց ժողովուրդն է, ստեղծում է մշտական լարվածություն։ 

«Սա այն դեպքն է, երբ որ ինչ-որ առումով նաև ժողովրդի և գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել: Այս ընտրություններում էլ Գորիսը քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին: Եվ մենք այդ ազդակները անընդհատ նաև Գորիսից ենք ստանում, որ ինչու եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,- ասել է Փաշինյանը: 

Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի գործող ղեկավարն է։ 

Գորիսում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 25-ին:

Առուշ Առուշանյանը Գորիս համայնքը ղեկավարում է 2017-ի նոյեմբերից։

2021-ի հուլիսին նա կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտրություններին մասնակցելուն կամ քվեարկելուն հարկադրելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և այլ դրվագներով։

2021-ի հոկտեմբերի 21-ին կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը հաղթել էր Գորիսում անցկացված համայնքապետի ընտրություններում։

2022-ի մարտին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նա ազատ է արձակվել գրավի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում