Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է գազ ներկրել այլընտրանքային ուղիներով

Հայաստանը պատրաստ է գազ ներկրել այլընտրանքային ուղիներով

Հայաստանը բոլոր ոլորտներում հետևելու է դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը՝ անկախ գազի գնային հնարավոր տատանումներից, պետականությունն ու անկախությունն ամրապնդելու նպատակով, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես, բոլոր ոլորտներում չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի։ Մեր քաղաքական որոշումն այն է, որ զարգացնելու ենք մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներում»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ եթե կա հնարավորություն գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ, եթե գազամուղ անցնի Հայաստանով, որից երկիրը նաև տրանզիտային վճարներ կստանա, կառավարությունը գնալու է այդ ճանապարհով։

Անդրադառնալով ներկայիս գնագոյացմանը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գազը էժան չէ, և սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, տեղի է ունենում գնի գոյացման ամենամեծ հավելաճը։

«Հայաստանում գազը էժան չէ։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է և մեծ շահույթներ է ստանում. սա փաստ է, որը պետք է արձանագրենք»,- ասել է վարչապետը։

Խոսելով գազի մատակարարման շղթայի և հնարավոր գնային փոփոխությունների մասին՝ վարչապետը պարզաբանել է, որ եթե նման անհրաժեշտություն կամ թանկացումներ լինեն, կառավարությունը կդիտարկի նախկինում անվճար կամ արտոնյալ եղած դրույթները՝ համամասնորեն գին սահմանելու համար, ինչը հնարավոր է քննարկել հանգիստ աշխատանքային մթնոլորտում։

«Եթե գազը մինչև բակ կամ շքամուտք ձրի լինի, բայց սպառողն այն ստանա թանկ գնով, նրա համար մխիթարություն չէ։ Եթե լինեն թանկացումներ, մենք կնայենք, թե ինչն է մինչև հիմա եղել անվճար, որից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ։ Սրան մենք նորմալ ենք վերաբերվում և կարող ենք հանգիստ աշխատանքային մթնոլորտում քննարկել»,- ասել է վարչապետը։


Գազի գնի հնարավոր վերանայման թեման սկսվեց ակտիվ քննարկվել 2026թ. ապրիլի 1-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։

ՌԴ նախագահը, խոսելով Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման մասին և անդրադառնալով ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի տնտեսական համակարգերի անհամատեղելիությանը, հիշատակեց նաև գազի գնի տարբերությունը։

«…Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»,- ասել էր Պուտինը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում