Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում. հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ վերջինս այդ մասին խոսել է սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։ Երկու կողմերը համաձայնել են առաջ տանել խաղաղության օրակարգն ու երկրների միջև ամրապանդել փոխվստահության մթնոլորտը», - հայտարարել է Հաջիևը և նշել, որ համաձայնությունը վերաբերում է նաև երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանային համատեքստում տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ տրանսպորտային կապերին։

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ։ Գիտակցեցինք, որ այդ զգացումը հնարավոր չէ արտահայտել բառերով։ Խաղաղությունը նաև տեղերում վերականգնման աշխատանքներից է սկսվում, և խաղաղությունը միայն հակամարտության բացակայությունը չէ»,- հայտարարել է Հաջիևը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևը վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքների ընթացքում։ Բացի այդ, կարճատև շփումներ են տեղի ունեցել երկու պատվիրակությունների առանձին բարձրաստիճան պաշտոնյաների միջև։

Օրերս Երևանն ու Բաքուն հայտարարել են երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջիկա հանդիպման մասին։ Հնարավոր հանդիպումը երկու արտգործնախարարների միջև առաջին պաշտոնական բանակցությունները կդառնան հունիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընրություններից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում