Գլխավոր Լրահոս

Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել ձեռագրերի հարուստ հավաքածուին

Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել ձեռագրերի հարուստ հավաքածուին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝ ծանոթացել ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, հայտնում են ԱԳ նախարարությունից:

««Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը»,- հայտնում են նախարարությունից:

«Մատենադարանում» ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Մագդալենա Գրոնոն այն դիվանագետների թվում էր, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էր Արցախ։ Այցի ընթացքում Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան Աղվանքի» ժառանգություն։ ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությամբ հայկական պատմական ժառանգությունը նենգափոխելու փորձը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում։ Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անհիմն է անվանել Հաջիևի որակումները, թե Արցախի պատմամշակութային ժառանգությունն աղվանական է։

Հայաթափված Արցախ կատարած այցից հետո՝ մինչ Երևան գալը, ԵՄ պաշտոնյա Մագդալենա Գրոնոն X-ում գրել է․

«Խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ շարունակում են գոյություն ունենալ, օրինակ՝ որոշ oբյեկտների ծագման վերաբերյալ, և դրանք պետք է լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որպեսզի հաղթահարվի նաև անցյալի հակամարտությունների այս ասպեկտը՝ որպես հաշտեցման ուղղությամբ ավելի լայն ջանքերի մաս»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում