Գլխավոր Լրահոս

Արթուր Օսիպյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցով նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին

Արթուր Օսիպյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցով նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցով նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։50-ին։ Նիստը տեղի կունենա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Օսիպյանը Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել իր հասցեին հնչեցրած, իր գնահատմամբ, զրպարտություն պարունակող հայտարարությունները։ Հայցում Օսիպյանը, մասնավորապես, պահանջում է, որ Փաշինյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի 2026-ի մայիսի 18-ին հնչեցրած «համբալի մեկը», «թալանչի անասուն», «տականք» և «ստահակ» արտահայտությունների համար։

Նա նաև պահանջում է հերքել Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը «փախած» և «թալանչի» է։ Օսիպյանի պնդմամբ՝ դրանք իրականությանը չհամապատասխանող և սուտ տվյալներ են։ Որպես նյութական փոխհառուցում՝ Օսիպյանը Փաշինյանից պահանջում է բռնագանձել 1 դրամ։

Ինչից է սկսվել քաղաքացիական վեճը

Հայցը վերաբերում է մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի և Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Փաշինյանի կողմից իր հասցեին «փախած» որակման համար։

Օսիպյանին մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Հունիսի 10-ին հսկող դատախազի որոշմամբ նրա կալանքը վերացվել էր։

Այժմ Օսիպյանի և Փաշինյանի միջև վեճը քննվելու է նաև քաղաքացիական դատարանում։ Նախնական դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։50-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում