Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները սեպտեմբերի 15-ին Պեկինում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունը բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։











