Գլխավոր Լրահոս

«Արևմտյան Ադրբեջանի» թեզը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան

«Արևմտյան Ադրբեջանի» թեզը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան

Բաքվի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը լրջագույն սպառնալիք է Հայաստանի տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում։ Նրա խոսքով՝ հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների զուգահեռ գոյությունը նորագույն մարտահրավերներ է ստեղծում անվտանգային միջավայրում։

«Մենք այդ մարտահրավերների դրսևորումները ժամանակ առ ժամանակ տեսնում ենք բոլորովին ամենատարբեր առիթներով»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգային խնդիրները հաճախ սկսվում են մտածողությունից, երբ ներքին կյանքում արվում են իրականությունից կտրված շեշտադրումներ, իսկ բանակցային սեղանի շուրջ քննարկվում բոլորովին այլ տրամաբանության հարցեր։

«Այն պահից, երբ հայտնվել են սոցիալական ցանցերը, ջնջել են ներքին և արտաքին խոսակցության սահմանները»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին՝ Փաշինյանը նշել է, որ գործընթացում հաջողություն է գրանցվել մեխանիկական փոխադարձության սկզբունքից հրաժարվելուց հետո, երբ հայկական կողմը որոշել է դուրս գալ անվերջանալի «պինգ-պոնգի» տրամաբանությունից։

«Եթե պատկերացնենք հենց այս իրավիճակով խաղաղության համաձայնագիրը այդ պահի դրությամբ համաձայնեցված վիճակում ստորագրված և վավերացված է, սա Հայաստանի համար պրոբլեմնե՞ր է ստեղծում, թե՞ լուծում է պրոբլեմները»,- ասել է վարչապետը։

Վարչապետի գնահատմամբ՝ 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ նախկինում գոյություն ունեցող միաբաղադրիչ անվտանգային համակարգն անգործունակ է, ինչի պատճառով պետությունը կանգնած էր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև։

«Մինչև 2022 թվականը գոյություն ունեցող անվտանգության բանաձևը, կներեք, բայց ինքն իր էության մեջ պրիմիտիվ էր, որովհետև ինքը կազմված էր մի նախադասությունից. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կապահովի մեր անվտանգությունը»։ Այս նախադասությունը շարունակություն չուներ»,- ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ անվտանգային նոր ճարտարապետության հիմքում ընկած է միջազգային լեգիտիմությունը՝ Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունը, իսկ դրանից դուրս գալը, ներառյալ անկլավային «հավակնությունները», վտանգավոր հիմքեր է ստեղծում երկրի դեմ։

«Այսինքն․ մենք միջազգային լեգիտիմությունից 10 քառակուսի կիլոմետր դուրս ենք գալիս, ու՞մ հաշվին ենք դուրս գալիս, ինչ-որ ուրիշի, դա նշանակում է՝ ինչ-որ ուրիշին մատուցում ենք լեգիտիմություն՝ մեր դեմ գործողություններ անելու»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում