Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է

Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո, հայտնում է Ակօսը։
Կիրակոսյանը նախորդ շաբաթ Ստամբուլ էր մեկնել հանդիպման մասնակցելու նպատակով, որտեղ իրեն վատ է զգացել։ Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է՝ Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցում, որտեղ նրան պահում են արհեստական քնի մեջ։
Ակօսի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին պարզ կլինի՝ արդյոք արյունազեղումը երկարատև հետևանքներ թողել է նրա առողջության վրա։ Ակօսը նշում է նաև, որ Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչությունը հետևում է Կիրակոսյանի առողջական վիճակին։
Տեղադրություն
Կազմակերպություն











