Գլխավոր Լրահոս

Ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում․ Թրամփ

Ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում․ Թրամփ

Ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։

«Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։

Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։

Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»,- ասված է Թրամփի ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում