Գլխավոր Լրահոս

Կառավարությունը արտոնություն կտա «Ջերմուկ գրուպ»-ին

Կառավարությունը արտոնություն կտա «Ջերմուկ գրուպ»-ին

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում ավելի քան 270 միլիոն դրամի արտոնություն կտա ռուսական սահմանափակումների տակ գտնվող «Ջերմուկ գրուպին»: Ընկերությունը պատկանում է Հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, որի որդին այժմ Վայոց ձորի մարզպետն է:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4․3 մլրդ դրամ։

Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ:Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում