Գլխավոր Լրահոս

Իտալիան դպրոցներում կարգելի իսլամական բուրկան և նիկաբը

Իտալիան դպրոցներում կարգելի իսլամական բուրկան և նիկաբը

Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծի, որով նախատեսվում է դպրոցներում արգելել դեմքը ծածկող բուրկան և նիկաբը, ինչպես նաև սահմանափակել իտալերենին բավարար չափով չտիրապետող աշակերտների բաժինը դասարաններում։ Առաջարկվող սահմանը 30 տոկոս է։ Միջոցառումները դեռ օրենքի ուժ չեն ստացել։

Արգելքը չի վերաբերում հիջաբին, որը դեմքը բաց է թողնում։ Վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ դպրոց պետք է ներկայանալ բաց դեմքով։ Նրա խոսքով՝ առաջարկները նպատակ ունեն օգնելու աշակերտների ինտեգրմանը։

Կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան ընդգծել է, որ դասարանների համար նախատեսված 30 տոկոս սահմանը վերաբերում է լեզվի իմացությանը, ոչ թե պարզապես օտարերկրյա քաղաքացիությանը։ Չափանիշները տարբեր կլինեն տարրական և բարձր դասարանների համար։ Կրթական մարմինները պետք է իտալերեն թույլ իմացող աշակերտներին ավելի հավասարաչափ բաշխեն մոտակա դպրոցների միջև։ Այն դեպքերում, երբ դա հնարավոր չլինի, նախատեսվում են բացառություններ և իտալերենի լրացուցիչ դասեր։

Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դպրոցների հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ և կասկածի տակ է դնում ծրագրի իրագործելիությունը։ Կառավարությունը պնդում է, որ միջոցառումները կնպաստեն ինտեգրմանը և կկանխեն աշակերտների մեկուսացումը առանձին դասարաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում