Գլխավոր Լրահոս

Նյու Յորքում քննարկվել են Արցախից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը

Նյու Յորքում քննարկվել են Արցախից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ հանդիպմանն արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել է Արցախից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը, հայտնում են նախարարությունից:

«Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհի հետ։

Քննարկվել են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միրզոյանն ու Սալիհը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում