Գլխավոր Լրահոս

Հայաստանի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 4 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում։

Թումանյանում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ մյուս երեք համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։

Թումանյանում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ի ընտրական ցուցակը 41 թեկնածուից է բաղկացած, այն գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։

Լոռու մարզի Լերմոնտովոյում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է միայն գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։ Նա համայնքը ղեկավարում է 1997 թվականից։ Ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու։ Նրանք ինքնաառաջադրված են և որևէ կուսակցության անդամ չեն։

Արմավիրի մարզի Ֆերիկում ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 5 թեկնածու։ Նրանք ևս առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով։

Կոտայքի մարզի Արզնիում ավագանու 9 տեղի համար պայքարում է 17 թեկնածու։ Այստեղ ևս թեկնածուները ինքնաառաջադրվել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում