Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհից հետո հնարավոր է նոր ենթակայան կառուցվի. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհից հետո հնարավոր է նոր ենթակայան կառուցվի. Ռոմանոս Պետրոսյան

Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում Մոնթե Մելքոնյան մայրուղու շրջակայքում հողատարածք ձեռք բերելու և բարձր լարման խոշոր, ժամանակակից ենթակայան կառուցելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի, որի հետևանքով երեկ հոսանքազրկվել էր շուրջ 5000 բաժանորդ։

«Եթե պիտանի կլինի հետագա շահագործման, ապա շաբաթների ընթացքում վերակառուցում կանենք միանշանակ և կվերազինենք արդեն նոր տրանսֆորմատորային ենթակառուցվածքներով։ Եթե շահագործման պիտանի չի լինի, ապա այս հզորությունը կբաշխենք արդեն այլ ենթակայանների միջև և այս հզորության նոր ենթակայան այս տարածքում կկառուցենք»,- ասել է Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ դեպքից ամիսներ առաջ տվյալ հատվածում էլեկտրական բեռնվածության խնդիր է եղել։ Անդրադառնալով վթարի պատճառներին և կրակի տարածման մասշտաբներին՝ Պետրոսյանը նշել է, որ դրանք մասնագիտական հարցեր են, որոնց վերաբերյալ գնահատական կտա Փրկարար ծառայությունը, ինչպես նաև կանցկացվի էլեկտրատեխնիկական փորձաքննություն և ներքին հետաքննություն։

Պետրոսյանը նշել է, որ հրդեհը տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դրամների նյութական վնաս կարող է հասցրած լինել ընկերությանը, ինչպես նաև կարող է առաջացնել բաժանորդներին փոխհատուցելու պարտավորություն։

Սեպտեմբերի 27-ին խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրական ենթակայանում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բռնկված հրդեհի դեպքով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում