Գլխավոր Լրահոս

«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» և ԱԷԿ-ի նախագծերի շուրջ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» և ԱԷԿ-ի նախագծերի շուրջ․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ը հայաստանյան գործընկերների հետ աշխատում է «Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի աշխատանքի ժառանգության վերացման նախագծի շուրջ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով քիմիական գործարանի տարածքի վերացման նախագծին՝ Լիխաչովը նշել է, որ հայաստանցի գործընկերների հետ աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ նույնպես կկարողանան օգնություն ցուցաբերել։

Բացի այդ, «Ռոսատոմի» ղեկավարն ընդգծել է, որ շարունակվում են Հայկական ատոմակայանի աշխատանքները, և չի կարելի Հայաստանին դուրս թողնել, քանի որ կայանի շահագործումը երկարաձգվում է։ Լիխաչովը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, սակայն ռուսական կորպորացիան շարունակում է ներկա լինել այդ գործընթացներում։

Ավելի վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը 2036-ից հետո կրկին երկարացնելու ուղղությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործումը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական արդիականացումից հետո շահագործման ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին աշխատանքային այցով կգա Հայաստան։

Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել նոր ատոմակայանի՝ ռուսական տեխնոլոգիայով կառուցման հնարավորությունը։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված է, որ մինչև 2027-ի ավարտը Հայաստանը արդեն պետք է ընտրություն կատարած լինի նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում։

Ատոմակայանի տեխնոլոգիայի և մատակարարի ընտրությունն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանին առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։ Հայաստանը, իր հերթին, համագործակցություն է դիտարկում նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են մոտ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում