Գլխավոր Լրահոս

Բյուջեի պակասուրդը լրացնելու համար Հայաստանը 250 մլն եվրո վարկ կվերցնի

Բյուջեի պակասուրդը լրացնելու համար Հայաստանը  250 մլն եվրո վարկ կվերցնի

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Ստացվող միջոցներն ուղղվելու են 2026-ի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ, որը ևս նախատեսում է տրամադրել մինչև 250 մլն դոլար։

Ծրագրի առանցքային նպատակն է նվազեցնել Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։ Ֆինանսական աջակցությունն ուղղվելու է նաև պատասխանատու հանրային ֆինանսների կառավարմանը, որը պետք է ապահովի որակյալ ու կայուն պետական ծախսեր և ներդրումներ։

Բարեփոխումներն ընդգրկելու են երեք հիմնական ուղղություն․

  • Հարկաբյուջետային կառավարման և հանրային ծառայությունների բարելավում ազգային ու տեղական մակարդակներում,

  • Ներպետական ռեսուրսների հավաքագրման, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման խթանում,

  • Պետական պարտքի կառավարման բարելավում և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացում։

Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ։ Մայր գումարը մարվելու է 30 հավասար մասերով, իսկ ամբողջ գումարը Հայաստանին է փոխանցվելու մեկ միասնական տրանշով։ Քանի որ սա բյուջետային աջակցության վարկ է, պետական բյուջեից հավելյալ ծախսեր կամ համաֆինանսավորում չի պահանջվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում