Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ․ պահանջում է 6 մլն դրամ

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ․ պահանջում է 6 մլն դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 1-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։

Նիկոլ Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել 2026-ի սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Խոսքը պատգամավորի այն հայտարարության մասին է, թե 2020-ի հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտում անցկացրած խորհրդակցությունից հետո Փաշինյանը «սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Ըստ դատական հայցի՝ հերքումը պետք է իրականացվի «News.am» լրատվականի ուղիղ եթերում՝ առանց հավելումների կամ մեկնաբանությունների, որտեղ պատասխանողը պետք է ընթերցի տեքստ առ այն, որ հնչեցված տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Փաշինյանը նաև պահանջում է Էդգար Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում