Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում։
Խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոս-Հայաստան խաղում գրանցվեց 2-0 հաշիվը։ Չնայած տանտերերը 52-րդ րոպեին մնացին 10 հոգով, բայց Հայաստանի հավաքականը չկարողացավ արդյունավետ գործողություն իրականացնել։
Հայաստանի հավաքականը հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 5-ին կհյուրընկալվի Չեռնոգորիային, որին Երևանում պարտվել էր 2-3 հաշվով։
Առաջին տուրում մեր ընտրանին հաղթել էր Լատվիային՝ 2-0 հաշվով։ Երեք տուրից հետո Հայաստանը երրորդ հորիզանականն է զբաղեցնում Ազգերի լիգայի C լիգայի(երրորդ կարգ)։












