Գլխավոր Լրահոս

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել այցելել Բաքվում պահվող հայ գերիներին

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել այցելել  Բաքվում պահվող հայ գերիներին

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակն ու իրավունքները գնահատելու համար։ Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Ադրբեջան։

«Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու»,- նշել է Գալստյանն իր դիմումում՝ ընդգծելով, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է դիտարկվել որպես կարևոր ու կոնկրետ քայլ՝ վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ։ Նա խնդրել է այցը կազմակերպել որպես հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում փակ դռների հետևում ընթանում են հայ ռազմագերիների ու այլ կալանավորված անձանց դատավարությունները, իսկ ընտանիքները զրկված են հարազատներին այցելելու հնարավորությունից։

«Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ»,- հայտնել է Գալստյանը։

Դիմումում պատգամավորը վկայակոչել է ԵԱՀԿ ԽՎ 2025-ի Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերը, որոնք կոչ են անում մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման շրջանակ, ապահովել հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և արդար ու մարդասիրական վերաբերմունքը։ Գալստյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներից կազմված առաքելության այցը Բաքու կարող է դառնալ այդ հանձնառությունների կոնկրետ դրսևորումը՝ ակնկալելով կառույցի անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը առաքելության անդամների անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի երաշխիքների ձեռքբերման գործում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում