Գլխավոր Լրահոս

Բայրամովն ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են TRIPP-ը

Բայրամովն ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել է «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները, հայտնում է APA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն նախատեսված ճանապարհի իրագործումը կարևորել են նաև տարածաշրջանային տարանցիկ հնարավորությունների մեծացման համատեքստում։

Բացի այդ, Բայրամովը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է Բաքու-Վաշինգտոն երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում են ներդրումային, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում ձեռք բերված համաձայնություններին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Հայաստանի հարավում շուրջ 42 կմ-ոց հատվածի շինարարությունը նախատեսված է սկսել 2027 թվականին. այժմ ընթանում են տեխնիկական, նախապատրաստական աշխատանքներ։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը քանիցս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը «Թրամփի ուղի» նախագծի հարցում մշտական կապի մեջ է Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, TRIPP-ի իրագործումը քննարկվել է նաև Բաքվում Բայրամովի և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի միջև։

2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (“Trump Route for International Peace and Prosperity” (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում