Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030-ի ռազմավարական ծրագիրը 2027-ի համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչդեռ 2027-ի պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026-ի ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։
Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։
«Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027-ի պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները։
«Գիտուժ» նախաձեռնություն












