Գլխավոր Լրահոս

Փաստացի խաղաղությունը դեռևս չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ. Ամիրբեկով

Փաստացի խաղաղությունը դեռևս չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ. Ամիրբեկով

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի խաղաղությունն ու կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը դեռևս չեն նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Ըստ Report.az-ի՝ Ամիրբեկովը հայտնել է, որ «Ադրբեջանը խաղաղության պաշտոնական հաստատման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու համար Հայաստանից շարունակում է գործնական քայլեր ակնկալել»։ Ամիրբեկովն ընդգծել է, որ խաղաղության պաշտոնական ամրագրումն անհրաժեշտ է՝ այն [խաղաղությունը] կայուն և անշրջելի դարձնելու համար։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Ֆինլանդիայում տեղի գործընկերներին ծանոթացրել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացների մանրամասնություններին։

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ամբողջական կարգավորումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, որտեղ այլևս հղում չի արվի 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այդ մասին Ադչբեջանը հընթացս հայտարարում է տարբեր պաշտոնյաների մակարդակով։

Մեկ այլ կարևոր հարց, որը բարձրաձայնում է Բաքուն կապված է «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը։ Այդ հարցում ադրբեջանցի պաշտոնյաները սերտ շփումների մեջ են ամերիկացի գործընկերների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում