ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կլինի Երևանում՝ մասնակցելու COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ը այս տարի կանցկացվի Հայաստանում:












