Գլխավոր Լրահոս

Գյումրիին մարշալի պլան է պետք

Մարտի 7-ին կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին, որը փոխարինեց ինքնակամ իր «պարտությունը» ընդունած գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանին: Այդ որոշումը ընդունելուն զուգահեռ, նույն օրը Գյումրիում հետընտրական շրջանում երկրորդ անգամ բազմահազարանոց հանրահավաք արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Տպավորություն է ստեղծվում, որ գեներեալ-մայորին գեներալ-լեյտենանտով փոխարինելու միջոցով կառավարությունը փորձում է  լուծում տալ իշխանությունների վարած քաղաքականության դեմ հազարներով հրապարակ դուրս եկած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին: Դատելով հետընտրական շրջանում կենտրոնական իշխանությունների գործողություններից, նրանց համար նախագահական ընտրություններում ձախողման հիմնական մեղավոր են մարզպետներին ու քաղաքապետերը: Եվ իշխանությունների մոտ տարօրինակ համոզվածություն կա, որ տեղական մասշտաբի իշխանիկներ փոխելու միջոցով հնարավոր կլինի հարթել իրավիճակը և հաջորդ ընտրություններին համապատասխան «տոկոսներ խփել», օրինակ՝ Շիրակի մարզում: 

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ այս մոտեցումը արդեն շատ վաղուց սպառել է իրեն՝ ընտրությունից ընտրություն կրկին Շիրակի մարզում իշխանությունը ավելի ու ավելի քիչ «տոկոսներ է խփում»: Պատճառն այն է, որ ժողովրդի հետ անմիջականորեն աշխատելու և մարզերում շոշափելիորեն սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու փոխարեն, գերագույն իշխանությունը մտածում է տեղական իշխանիկների անձնական բարեկեցության մասին` ակնկալելով, որ նրանք ընտրությունների ժամանակ տոկոսների տեսքով հետ կվերադարձնեն պարտքը:

Սակայն գոնե ըստ պաշտոնական տվյալների հանրապետության մի շարք քաղաքներում Սերժ Սարգսյանի տպավորիչ պարտությունը ապացուցեց, որ տեղական իշխանիկները այլևս «հարց լուծողներ» չեն, և հասարակությունը դեմագոգիայի և կոսմետիկ բարեշրջումների փոխարեն ակնկալում է ֆունդամենտալ և իրական փոփոխություններ, որոնք ի զորու են կատարել ոչ թե մարզպետներն ու քաղաքապետերը, այլ բացառապես կենտրոնական իշխանությունները: 

Իսկ առաջին քայլերից կլինի, որ որդեգրվի  տնտեսական ապակենտրոնացման լայնամասշտաբ քաղաքականություն՝ «Հայաստանը ոչ միայն Երևանն է» կարգախոսով:

Գյումրեցիները հումորով ասում են. «Գեներալ-մայորին ճամփինք, գեներալ-լեյտենանտին էլ կճամփենք: Սպասենք կը մարշալին»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում