Գլխավոր Լրահոս

ԹՐԻՓՓ-ն ու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ԱԺ օրակարգում

ԹՐԻՓՓ-ն ու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ԱԺ օրակարգում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կքննարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը և Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ հիմնական զեկուցողը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն է։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսին։ Այն նախատեսված է նախագծի իրականացման համար անհրաժեշտ երկկողմ համագործակցության հիմքերը սահմանելու համար։ Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը պետք է իրականացնեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացի շրջանակում քննարկվում են նաև նախագծի զարգացման ընկերության ստեղծմանն առնչվող իրավական և պայմանագրային հարցերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում նշվել է, որ հայկական կողմն աշխատում է ԱՄՆ կառավարության հետ TRIPP Development Company ընկերության ստեղծման և բաժնետերերի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Հանձնաժողովի օրակարգի երկրորդ հարցը Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումն է։ Խաղաղության խորհուրդը (Board of Peace, BoP) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2026-ի հունվարի 22-ին ԱՄՆ-ում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Կանոնադրությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը դիտարկում է մի շարք ուղղություններով, ներառյալ՝ դիվանագիտությունը, տնտեսությունը, էներգետիկան, նորարարական տեխնոլոգիաները, կրթությունը, գիտությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը։

Հանձնաժողովում քննարկումից հետո Ազգային ժողովը լիագումար նիստում պետք է քննարկի այս փաստաթղթերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում