Երևանում վաճառվող երեք տեսակի խաղալիքներում երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր են հայտնաբերվել, հայտնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ խախտումները հայտնաբերվել են Արշակունյաց 15 և Բագրատունյաց 7/8 հասցեներում գործող առևտրի կետերից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում։
Հանձնարարվել է կասեցնել վտանգավոր խաղալիքների վաճառքը, հետ կանչել դրանք շուկայից և ոչնչացնել։
Գերատեսչությունը հորդորել է նշված խաղալիքները ձեռք բերած քաղաքացիներին կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով։











