Հայաստանից արտահանվող հանքաքարի մեծ մասը դուրս է գնում էժան, հում խտանյութի տեսքով։ «Մաքուր երկաթ» գործարանը, որը երկրի ամենամեծ գործարաններից է, խտանյութը վերամշակում է հենց տեղում և ստանում պատրաստի արտադրանք՝ ֆերոմոլիբդեն, որի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Հայաստանում այս մետաղն առաջին անգամ հենց այստեղ են ստացել։
Ֆերոմոլիբդենն օգտագործվում է նավաշինության, ռազմական տեխնիկայի և շինարարության մեջ։ Այն ստանալու համար նյութը անցնում է կրակի և քիմիայի միջով, իսկ հալոցքում ջերմաստիճանը հասնում է 2200°C-ի։
Տեսանյութը պատրաստվել է «Գիտուժի» հետ համատեղ՝ Գիտության շաբաթվա շրջանակում։





