Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստում:
Հայաստանի կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։
Հաջորդ փուլով նախագիծն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն որոշել է, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը։
Ըստ ընթացակարգի, այժմ նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով՝ վավերացվելու։
Հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։












