Կառավարությունը վարչապետի աշխատակազմի պարգևավճարների համար նախատեսում է հատկացնել շուրջ 42 մլն դրամ, ևս ավելի քան 40 մլն դրամ՝ աշխատակազմի արտասահմանյան գործուղումներին։ Համապատասխան որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի՝ պարգևավճարների համար նախատեսված միջոցները հատկացվելու են հասարակական կազմակերպությունների աջակցության ծրագրից։ Որոշման հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար ուղղվելիք 40 մլն դրամի մի մասը գոյացել է հուլիս-օգոստոս ամիսներին կառավարության կազմի փոփոխության հետևանքով՝ աշխատակազմում կադրերի ընդունման և ազատման արդյունքում։
Նույն որոշումներով ավելի քան 40 մլն դրամ կտրամադրվի վարչապետի աշխատակազմի գործուղումներին, իսկ 21.6 մլն դրամ՝ կառավարության շենքի պահպանմանը։












