Գլխավոր Լրահոս

«Միայն օրն ասեք»․ Կարապետյանը հայտարարել է արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու մասին

«Միայն օրն ասեք»․ Կարապետյանը հայտարարել է արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու մասին

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք»․ այսպես է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին հայտարարությանը։

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը։

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրության ընդունման հարցում չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը։

«Առաջիկայում մենք կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, կսկսենք քննարկումներ և կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հոկտեմբերի 22-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, որ Փաշինյանը չի կարող համոզել իրենց աջակցել նոր Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելուն։

Նույն օրը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բացառել էր, որ իրենց խմբակցության որևէ անդամ կողմ քվեարկի Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրությանը։

Փաշինյանը, իր հերթին, հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին օրակարգի հարց է և Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։

Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 105-տեղանոց Ազգային ժողովում ստացել է 64 մանդատ՝ վեցով պակաս նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայների երկու երրորդից։ Մնացած 41 մանդատները ստացած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ չեն աջակցի Սահմանադրության հարցով հանրաքվեի անցկացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում