Գլխավոր Լրահոս

«Մոբայլ Սենթր»-ը հունվար-սեպտեմբերի խոշորագույն հարկ վճարողն է

«Մոբայլ Սենթր»-ը հունվար-սեպտեմբերի խոշորագույն հարկ վճարողն է

«Մոբայլ Սենթր Արթ»-ը 2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշորագույն հարկ վճարողն է։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 64,3 միլիարդ դրամ հարկ և վճար։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 60,8 միլիարդ դրամ վճարմամբ։ Երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 46,2 միլիարդ դրամ։

Առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիան», «Արդշինբանկը», «Ամերիաբանկը», «Սոֆթ Կոնստրակտը», «Դիջիթեյնը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»։

ՊԵԿ-ի տվյալներով՝ առաջին 1000 խոշոր հարկ վճարողները 2026 թվականի առաջին ինը ամիսներին պետական բյուջե են վճարել ընդհանուր շուրջ 1 տրիլիոն 638.9 միլիարդ դրամ հարկ և վճար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում