Գլխավոր Լրահոս

Ամասիայի միջնակարգ դպրոցի սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է բորբոս

Ամասիայի միջնակարգ դպրոցի սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է բորբոս

Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Տեսչական մարմնի իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ դպրոցի սննդի օբյեկտի հատակի որոշ հատվածներում սալիկները կոտրված են եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և պատշաճ չեն պահպանվել։ Պատերին հայտնաբերվել է նաև բորբոս, ինչը խոչընդոտել է տարածքի պատշաճ մաքրմանն ու ախտահանմանը։

Բացի այդ, առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, ինչի հետևանքով չեն ապահովվել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելման պայմանները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում