Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
19-ամյա մարզիկը նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքել է 15,300 միավոր՝ արժանանալով ոսկե մեդալի։
Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալը։
Համլետ Մանուկյանը նաև Եվրոպայի չեմպիոն է։











