Գլխավոր Լրահոս

Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից երկու մարդ զոհվել է, երեք երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից երկու մարդ զոհվել է, երեք երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 24-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հինգ երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 19։19-ին։ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ տուժել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում