Գլխավոր Լրահոս

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում