Գլխավոր Լրահոս

Սահմանադրության հարցը կքննարկենք Հայաստանի ժողովրդի, ոչ թե Ադրբեջանի հետ․ Փաշինյան

Սահմանադրության հարցը կքննարկենք Հայաստանի ժողովրդի, ոչ թե Ադրբեջանի հետ․ Փաշինյան

Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում հստակ ասում է, որ Սահմանադրության հարցը չի պատրաստվում քննարկել արտաքին որևէ սուբյեկտի հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։

Նրա խոսքով՝ ինքը միջազգային գործընկերներին ևս տեղեկացրել է Հայաստանի դիրքորոշման մասին։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի պաշտոնյաների՝ Սահմանադրության վերաբերյալ հայտարարությունները կարող են նպատակ ունենալ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու։

Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության մտադրությունը։ Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է ինչպես իշխող ուժի նախընտրական ծրագրում, այնպես էլ կառավարության ծրագրում։

Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները, ապա՝ սահմանված ընթացակարգերով հաջորդող գործընթացները։


Վերջին ժամանակներում Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերջնականացման համար հաճախ են հիշատակում «անհրաժեշտ նոր քայլերի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ամբողջական կարգավորումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ՝ պահանջելով հեռացնել հղումը 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում