Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչել միջազգային հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչել միջազգային հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են որոշում կայացնել՝ միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու մասին, եթե վերջնականապես ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատգամավորի հարցին ի պատասխան։

«Խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել՝ հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը»,- ասել է Մակունցը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը չի հրաժարվում միջազգային ատյաններում իր շահերը պաշտպանելու իրավունքից։

Հարցը բարձրացվել է միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի ծախսերի քննարկման ժամանակ։


2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Դրա 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կողմերը պետք է հետ կանչեն, դադարեցնեն կամ այլ կերպ կարգավորեն մինչև համաձայնագրի ստորագրումը ծագած հարցերի վերաբերյալ միմյանց դեմ ներկայացված միջպետական հայցերը, բողոքներն ու դատական վարույթները։ Կողմերը պարտավորվում են նաև հետագայում նման հայցեր չներկայացնել։

Միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու հնարավորության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ 2024-ի նոյեմբերին։ Նույն տարվա դեկտեմբերին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ հայցերը հետ կանչելու որոշում չկա, և դրանց քննությունը շարունակվում է։

2025-ի մարտին Կիրակոսյանը հրաժարական տվեց՝ պատճառաբանելով գիտական և մասնագիտական գործունեության վրա կենտրոնանալու ցանկությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում