Գլխավոր Լրահոս

Փաշինյանը դատի է տվել «Իրավունք» թերթին և Աննա Գևորգյանին․ պահանջում է 4 մլն դրամ

Փաշինյանը դատի է տվել «Իրավունք» թերթին և Աննա Գևորգյանին․ պահանջում է 4 մլն դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Իրավունք» թերթի և «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերի տնօրինող Աննա Գևորգյանի դեմ։ Փաշինյանը պահանջում է հերքել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները և վճարել 4 մլն դրամի փոխհատուցում։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել հոկտեմբերի 31-ին։

Հայցի հիմքում սեպտեմբերի 30-ին Աննա Գևորգյանի ֆեյսբուքյան էջերում և հոկտեմբերի 5-ին «Իրավունք» թերթի կայքում ու ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկություններն են։

Հրապարակումներում Փաշինյանի և Հակոբյանի բաժանումը կապվել է նրանց ենթադրյալ կուտակած ունեցվածքի օրինականացման հետ։

Դրանցում, մասնավորապես, պնդումներ են արվել, թե Փաշինյանն ու Հակոբյանը մեծ կապիտալ են կուտակել և փորձում են այն օրինականացնել, իսկ Աննա Հակոբյանը Փարիզի կենտրոնում 5,7 մլն եվրո արժողությամբ տուն է ձեռք բերել։ Հրապարակումներում նաև անդրադարձ է եղել նրանց ենթադրյալ ունեցվածքին, արտերկրում պահվող գումարներին և Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցերին։

Փաշինյանը վիճարկում է այս տեղեկությունների իսկությունը և պահանջում, որ պատասխանողները հրապարակային հերքեն դրանք։

Հայցով պահանջվում է Աննա Գևորգյանին պարտավորեցնել հերքում հրապարակել այն ֆեյսբուքյան էջերում, որոնց միջոցով տարածվել են տեղեկությունները, իսկ «Իրավունք» թերթին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, Փաշինյանը պահանջում է Աննա Գևորգյանից և «Իրավունք» թերթից համապարտության կարգով բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում