Առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայքից մինչև Մեղրի ընկած հատվածը երկու ուղղություններով փակ է կցորդիչով բեռնատարների երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհը ժամանակավորապես փակվել է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Գերատեսչության փոխանցմամաբ՝ ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները։












