Գլխավոր Լրահոս

Հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հիմքեր կան․ Մհեր Գրիգորյան

Հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հիմքեր կան․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Իրանի միջև քաղաքական վստահությունն ու փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը ամուր հիմք են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։ Այս մասին ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նոյեմբերի 9-ին Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ հանդիպմանը, հայտնում են կառավարությունից։

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը և գոհունակությամբ նշել վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության աճը։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային կապակցվածության հարցեր։ Զրուցակիցներն արձանագրել են, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։

Գրիգորյանն ու Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Հայաստանն ու Իրանը հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին հայտարարել էին 2025-ի օգոստոսին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցի ընթացքում։ Այս տարվա հոկտեմբերի 9-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը դեռ համաձայնեցման փուլում է։

Կողմերը նպատակ են դրել երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել նախ մեկ, ապա երեք միլիարդ դոլարի։ Սակայն այդ ցուցանիշները դեռ չեն ապահովվել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025-ին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 768 մլնն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4,2 տոկոսով։

Հայ-իրանական տնտեսական համագործակցության կարևոր նախագծերից են իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 32 կմ երկարությամբ Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում