Գլխավոր Լրահոս

Ռուս պաշտոնյաները Վրաստանում ստուգում են մրգերի բուսասանիտարական վիճակը

Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Վրաստանում

Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Վրաստանում

Լուսանկարը՝ Ռոսսելխոզնադզորից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի՝ գյուղատնտեսության վերահսկող մարմնի՝ Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունն այցելել է Վրաստան՝ ստուգելու երկրի փորձարկման լաբորատորիաներն ու ուսումնասիրելու Ռուսաստան արտահանվող մրգերի բուսասանիտարական հավաստագրման համակարգը։ Այցը տեղի է ունեցել վրացական մի շարք ըմպելիքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանած արգելքի ֆոնին։

Հոկտեմբերին Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել էր վրացի արտադրողների որոշ ըմպելիքների ներմուծումը՝ պատճառաբանելով որակի հետ կապված խնդիրներով։ Մոսկվան հերքել էր, որ սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, սակայն շարունակում են պահպանել առևտրատնտեսական կապերը։

Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Վրաստան է այցելել նոյեմբերի 2-6-ը։

«Ռուս մասնագետները ծանոթացել են Վրաստանի գյուղատնտեսության պետական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ ռուսական շուկայի համար նախատեսված բուսական արտադրանքում ստուգվում է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների մնացորդների առկայությունը։ Նրանք գնահատել են լաբորատորիայի կազմակերպական կառուցվածքը, սարքավորումները, աշխատակիցների որակավորումը, փորձարկման մեթոդները և տարածքների համապատասխանությունը պահանջներին»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Ռուսական պատվիրակությունն ուսումնասիրել է նաև, թե Վրաստանում ինչպես են որոշում նմուշների կարանտինային բուսասանիտարական կարգավիճակը և ինչպես են տրամադրվում բուսասանիտարական հավաստագրերը։ Պատվիրակությունն այցելել է Գորիի մունիցիպալիտետի՝ մրգերի աճեցմամբ, պահեստավորմամբ և արտահանմամբ զբաղվող հինգ ձեռնարկություն։

Ստուգումներից հետո Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ լաբորատորիային կուղարկի աուդիտի զեկույց, որը կհաստատի դրա մասնագիտական կարողությունները, փորձարկման մեթոդներն ու հետազոտությունների արդյունքները։

Գերատեսչությունը նաև պնդել է, որ վրացական կողմը հայտնել է բույսերի կարանտինի ազգային համակարգի մշակման մասին։

«Երկու երկրների թվային հարթակների ինտեգրումը կօպտիմալացնի տեղեկատվության փոխանակումը, կմեծացնի կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի փոխադարձ մատակարարումները և կուժեղացնի դրա անվտանգության նկատմամբ վերահսկողությունը»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Այցը կազմակերպվել է Վրաստանի Սննդի ազգային գործակալության հրավերով։ Սակայն գործակալությունը այցի կամ դրա արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել։ Այն նաև չէր պատասխանել OC Media-ի հարցերին, երբ լրատվամիջոցը պատվիրակության ժամանումից առաջ փորձել էր տեղեկություն ստանալ այցի մասին։

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը նախատեսվող ստուգման մասին հայտարարել էր հոկտեմբերի 26-ին՝ նշելով, որ ուսումնասիրելու է Ռուսաստան արտահանվող սերմավոր և կորիզավոր մրգերի բուսասանիտարական հավաստագրման վրացական համակարգը։ Նման ստուգում վերջին անգամ անցկացվել էր 2014-ին։

Գերատեսչության տվյալներով՝ մինչև 2026-ի հոկտեմբերի 24-ը Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է 70,5 հազար տոննա միրգ և բանջարեղեն։

Տվյալները ցույց են տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նեկտարինի, խնձորի, հապալասի, սալորի, մանդարինի, թարմ թզի և ձմերուկի ներմուծումը։

Հոկտեմբերի 22-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ նոյեմբերից վրացական երկու կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններ մուտք կստանան ռուսական շուկա։ Գերատեսչության հաղորդմամբ՝ այն դիմել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան մարմիններին՝ ձեռնարկությունները երրորդ երկրների ընկերությունների ռեգիստրում ընդգրկելու թույլտվության համար։

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել նաև ստուգել վրացական ձկան և ծովամթերքի վեց արտադրողների, որոնք ցանկանում են արտահանում սկսել Ռուսաստան։ Գերատեսչության տվյալներով՝ եթե ստուգումների ընթացքում խախտումներ չհայտնաբերվեն, նրանց արտադրանքը կկարողանա մուտք գործել ռուսական շուկա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում