Գլխավոր Լրահոս

Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, բայց պահպանել հավաքական անվտանգության իրավունքը․ Լավրով

Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոնների համար իր քաղաքացիներին առաջադրելու հնարավորությունից։ Սակայն նույնիսկ այդ սահմանափակումների կիրառման դեպքում երկիրը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Սահմանափակումները նախատեսվում է կիրառել մինչև Հայաստանի՝ կազմակերպության նկատմամբ անդամավճարների պարտքի ամբողջական մարումը։

«Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ հենց հավաքական անվտանգության իրավունքը»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Երևանը 2024-ից՝ ավելի քան երկու տարի, անդամավճարներ չի փոխանցում ՀԱՊԿ բյուջե։ Այդ պատճառով բարձրացվել է Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը։

Հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում մինչև պարտքի ամբողջական մարումը նրան զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և կասեցնել քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքը։ Այս հոդվածի կիրառումը չի նշանակում Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից։

Նոյեմբերի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը։ Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հնարավոր սահմանափակումները որակել էր «բացարձակապես տեխնիկական հարց»։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարել է ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Երևանը մասնավորապես մատնանշել է 2021 և 2022-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին։ Նույն տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օժանդակության վերաբերյալ որոշման նախագիծը՝ պատճառաբանելով, որ դրանում բացակայում էր ադրբեջանական ագրեսիայի քաղաքական գնահատականը։

Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի հստակեցրել Հայաստանի տարածքում իր պատասխանատվության գոտին։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները և անվտանգության խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։

Հայաստանը դադարեցրել է նաև անդամավճարների փոխանցումը, սակայն պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Երևանը չի պատրաստվում փոխել ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։

«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարել էր Միրզոյանը։

Նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հնարավոր կասեցմանը, հայտարարել էր. «Ես ցանկանում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»։

Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոնների համար իր քաղաքացիներին առաջադրելու հնարավորությունից։ Սակայն նույնիսկ այդ սահմանափակումների կիրառման դեպքում երկիրը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Սահմանափակումները նախատեսվում է կիրառել մինչև Հայաստանի՝ կազմակերպության նկատմամբ անդամավճարների պարտքի ամբողջական մարումը։

«Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ հենց հավաքական անվտանգության իրավունքը»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Երևանը 2024 թվականից՝ ավելի քան երկու տարի, անդամավճարներ չի փոխանցում ՀԱՊԿ բյուջե։ Այդ պատճառով բարձրացվել է Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը։

Հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում մինչև պարտքի ամբողջական մարումը նրան զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և կասեցնել քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքը։ Այս հոդվածի կիրառումը չի նշանակում Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից։

Նոյեմբերի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը։ Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հնարավոր սահմանափակումները որակել էր «բացարձակապես տեխնիկական հարց»։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարել է ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Երևանը մասնավորապես մատնանշել է 2021 և 2022-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին։ Նույն տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օժանդակության վերաբերյալ որոշման նախագիծը՝ պատճառաբանելով, որ դրանում բացակայում էր ադրբեջանական ագրեսիայի քաղաքական գնահատականը։

Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի հստակեցրել Հայաստանի տարածքում իր պատասխանատվության գոտին։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները և անվտանգության խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։

Հայաստանը դադարեցրել է նաև անդամավճարների փոխանցումը, սակայն պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Երևանը չի պատրաստվում փոխել ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։

«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարել էր Միրզոյանը։

Նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հնարավոր կասեցմանը, հայտարարել էր. «Ես ցանկանում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում